Ջեյմս Բոնդի (Դենիել Քրեյգ) ընկերուհու դերակատարը Ռիհաննան է լինելու: Երկու թեկնածուներից հենց նրան է ընտրել «գործակալ 007»-ը: Մյուս թեկնածուն Բյոնսեն է եղել:
Քրեյգի կարծիքով՝ Ռիհաննան համապատասխանում է այդ դերին, ինչպես ոչ ոք, քանի որ «նա ունի սեքսուալ արտաքին և ուժեղ բնավորություն»:
Ինչ վերաբերում է երգչուհուն, ապա նա շատ ուրախ է այդ դերի համար, և նույնիսկ իր միկրոբլոգում գրել է, որ իրեն շատ երջանիկ է զգում:







































