Եվս մեկ ավիաընկերության` «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռները սկսել են Ռուսաստանի և Վրաստանի միջև չվերթները: Ինչպես հաղորդում է ընկերության ներկայացուցիչը, Մոսկվա-Քութաիս-Մոսկվա չվերթներ կիրականացվեն շաբաթը մեկ անգամ` շաբաթ օրերին: Բացի այդ, Եկատերինբուրգ-Թբիլիսի-Եկատերինբուրգ չվեթներ ևս իրականանում են:
Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 2008 թվականի օգոստոսին՝ Հարավային Օսիայի հետ կապված հակամարտության պատճառով: Չվերթները վերականգնվել էին միայն 2 տարի անց: Ներկա դրությամբ չվերթներն իրականացնում են Georgian Airways և S7 ավիաընկերությունները:







































