Պակիստանյան PIA ավիաընկերության օդանավը, որն ուղևորվում էր դեպի Լոնդոն, վթարային վայրէջք է կատարել Կարաչի քաղաքի օդանավակայանում անմիջապես թռիչքից հետո:
Ականատեսների խոսքերով՝ շարժիչներից մեկը բռնկվել է օդանավի թռիչքից անմիջապես հետո: Դրա հետ մեկտեղ, լրատվամիջոցների տվյալներով, օդանավակայանի ծառայություններում պնդում են, որ վայրէջքի պատճառը դարձել է տեխնիկական անսարքությունը և բռնկում տեղի չի ունեցել:
Օդանավի սրահում եղել է 167 ուղևոր: Նրանցից ոչ ոք չի տուժել:









































