Էդինբուրգի մոտ՝ Ֆերթ-օֆ-Ֆորթ ծոցում, կամրջի կառուցման ժամանակ հայտանբերվել են մինչպատմական ժամանակաշրջանի բնակավայրի մնացորդներ:
Ըստ շոտլանդացի հնէաբանների՝ այդ կացարանը բնակեցված է եղել գրեթե 10 հզ տարի առաջ: Հնագույն կացարանում պահպանվել է օջախ և կտուրն ու պատերը պահող հենարաններ:
Ինչպես հաղորդել է BBC-ին՝ հայտնաբերված նետերը խոսում են այն մասին, որ մարդու սննդակարգի մեջ միս է եղել:









































