Ստեփանակերտի օդանավակայանը հանձնված է շահագործման, սակայն թռիչքներ առայժմ չեն իրականացվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
Հարցին` ի՞նչն է պատճառը, որ առայժմ թռիչքներ չեն իրականացվում, Ադբաշյանը պատասխանեց. «Կապված է կազմակերպչական և տեխնիկական խնդիրների հետ, թե երբ կարող ենք առաջին թռիչքն իրականացնել` դեռ պարզ չէ, հստակ ասել չեմ կարող: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից արված այն հայտարարությանը, թե Ստեփանակերտի օդանավակայանը մեծ հարված կհասցնի բանակցային գործընթացին, ապա դրանք զուտ քաղաքական հարցեր են, ես քաղաքականության հետ կապ չունեմ»:







































