Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանի ստորագրությունը հանված է աճուրդի

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե երբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, ասել է, թե կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Քոչարյանն այդպես էլ հստակ օր չի ասել, ի պատասխան լրագրողների հարցի:

Զարմանալի չէ, որովհետև Շավարշ Քոչարյանն ի՞նչ իմանա կամ որտեղի՞ց իմանա, թե երբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, կամ ստորագրելո՞ւ է արդյոք: Եվ սա անհայտ է ոչ միայն Շավարշ Քոչարյանի, այլև Հայաստանի իշխանությունների համար ընդհանրապես:

Խնդիրն այն է, որ Հայաստանի ստորագրության հարցը գտնվում է Պուտինի իրավասության ներքո, և երբ որ ՌԴ նախագահը կասի կամ կհամարի, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵՏՄ-ին կամ կարող է անդամակցել, այն ժամանակ էլ կապահովի Հայաստանի ստորագրության արարողությունը: Այնպես որ, Շավարշ Քոչարյանին կամ Հայաստանի որևէ այլ պաշտոնյայի այս մասին հարցնելը միանգամայն ավելորդ է՝ նրանք ոչ թե գաղտնի են պահում ինչ-որ բան, այլ պարզապես ոչ մի բան չգիտեն այդ մասին: Իսկ ՌԴ նախագահ Պուտինի որոշումն էլ կախված է, բնականաբար, ոչ Հայաստանից, այլ Ղազախստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, բոլորից` բացի Հայաստանից:

Սերգեյ Լավրովը երեկ սկսել է իր այցը Բաքու, և չի բացառվում, օրինակ, որ հենց Բաքվում կարող է պարզ լինել Հայաստանի ստորագրության հարցը: Հայաստանը մնացել է խաղից դուրս, և պետք է շեշտել, որ մնացել է Հայաստանի իշխանությունների կամքով: Եվ սա, ըստ էության, ինչ-որ առումով էլ նշանակում է, որ իրականում Հայաստանը Եվրասիական միության անդամ է, քանի որ այդ անդամությունը հենց նշանակում է Հայաստանի խաղից դուրսբերում:

Պարզապես Հայաստանի անդամությունը ֆորմալ չէ, և Հայաստանի ստորագրությունը, այսպես ասած, աճուրդի է հանված: Մոսկվան այդ ստորագրությունը հանել է աճուրդի, և ով ավելի թանկ կգնահատի ստորագրությունը, նրան էլ այն կվաճառվի: Իսկ ահա Հայաստանը նույնիսկ սեփական ստորագրությունը աճուրդով գնելու հնարավորությունից և իրավունքից է զրկված: Հայաստանը կգնի այն, ինչ Ռուսաստանը կասի:

Իսկ Ռուսաստանը հիմա ասում է, որ Հայաստանը գնի իրենից թանկ էլեկտրաէներգիա: Եվ Հայաստանում թանկանում է էլեկտրաէներգիան, որը արտադրում են ռուսական պետական ընկերությունները՝ տնօրինելով Հայաստանի էներգետիկան: Սեպտեմբերի 3-ից հետո ռուսները նախ մեզ թանկ գազ վաճառեցին՝ իրանական էժանից ստիպելով հրաժարվել, հիմա թանկ էլեկտրաէներգիա են վաճառում:

Մնում է սպասել, թե ինչ կվաճառեն հաջորդը: Տեսականում չի բացառվում իհարկե, որ դա լինի ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ստորագրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում