Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանի մահը. «Տողատակ» Հայկ Կոնջորյանի հետ

1964 թ. մարտի 13-ի երեկոյան Նյու Յորքի 28-ամյա բնակչուհի Քեթրին Ջենովեզեն սովորականի պես աշխատանքից վերադառնում էր տուն, երբ մի տղամարդ թիկունքից մոտեցավ նրան և դանակի մի քանի հարված հասցրեց: Քիթին (այդպես նրան անվանում էին մտերիմները) սկսեց օգնություն կանչել, և հարևաններից ոմանք դուրս նայեցին պատուհաններից: Նրանցից մեկի բղավոցից վախեցած` հանցագործը մի պահ խուճապի մատնվեց և վազեց մյուս կողմ: Այդ ընթացքում Քիթին փորձեց փախչել, սակայն տղամարդը վերադարձավ և արդեն նրան գտավ շենքի միջանցքում: Նա կրկին մի քանի դանակի հարված հասցրեց աղջկան, իսկ քիչ անց վերադարձավ բակում կայանած իր մեքենան: Սակայն շուտով կրկին վերադարձավ, նորից մի քանի անգամ դանակով հարվածեց, բռնաբարեց աղջկան և գողանալով 49 դոլար` հեռացավ: Քիչ անց հիվանդանոցի ճանապարհին Քիթի Ջենովեզեն մահացավ:

Այս հանցագործությունը ընդհանուր առմամբ տևեց մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում աղջիկը բղավում էր և օգնություն կանչում: Սակայն 38 ականատեսներից և ոչ մեկն օգնության չհասավ նրան: Հետագայում այս դեպքը հոգեբանության մեջ կոչվեց Ջենովեզեի սինդրոմ կամ ականատեսի էֆեկտ, երբ մարդիկ, ականատես լինելով որևէ հանցագործության կամ արտակարգ դեպքի, չեն օգնում տուժողին և ցուցաբերում են սառն անտարբերություն: Չե՞ք կարծում, որ սա անմարդկայնության և սառնասրտության կատարյալ դրսևորում է: Եթե ոչ, ապա մի պահ ձեզ պատկերացրե՛ք Քիթիի փոխարեն:

Ականատեսի էֆեկտը դրսևորվում է ոչ միայն կոնկրետ մարդու, այլ նաև հասարակության, պետության կամ, օրինակ, քաղաքի նկատմամբ: Այսօր թալանում, բռնաբարում և կեղեքում են մի ամբողջ պետություն, և միլիոնավոր մարդիկ, ականատես լինելով այս ամենին, անտարբեր լռում են ու ոչինչ չեն անում: Հենց այս օրերին քանդվում է Երևանի ամենից հին և արժեքավոր պատմաճարտարապետական կոթողներից մեկը` Աֆրիկյանների տունը: Իսկ քանի՞ հոգի են օգնության հասնում: Մի քանի տասնյակ մարդիկ պայքարում են իրենց փոքրաթիվ ուժերով, ահազանգում, օգնության կանչում, բայց հարյուրհազարավոր երևանցիներ, ականատես լինելով այս ամենին, ոչին չեն անում և մնում են անտարբեր: Այս նույն երևանցին վաղը մի տեղ կհպարտանա, որ մեր Երևանը ավելի հին է, քան Հռոմը, որ այն թանգարան է բաց երկնքի տակ, բայց երբ այդ թանգարանն իր քթի տակ քանդում են, նա ոչինչ չի անում և մնում է անտարբեր, որովհետև հպարտանալն ավելի հեշտ է, քան պայքարելը:

Իդեպ, մի հետաքրքիր փաստ ևս. ականատեսի էֆեկտը ամենաշատը դրսևորվում է այն ժամանակ, երբ ավելի շատ մարդիկ են հետևում հանցագործությանը: Այսինքն՝ որքան շատ մարդիկ են ականատես հանցանքին, այնքան փոքր է հավանականությունը, որ նրանցից մեկը կօգնի, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մտածում է, որ պետք է օգնի ներկաներից մեկ ուրիշը, այլ ոչ թե ինքը: Ի վերջո, բոլորն այդպես են մտածում, և ոչ ոք չի օգնում: Եվ հակառակը, եթե ականատեսը մի հոգի է, ապա գիտակցում է, որ, իրենից բացի, ոչ ոք չի կարող օգնել զոհին, հետևաբար մեծանում է հավանականությունը, որ նա կօգնի:

Այս էֆեկտն աշխատում է հասարակական մի շարք հարցերում: Դուք հաճախ հանդիպած կլինեք այսպիսի դեպքերի. «Ինչո՞ւ չես մեքենադ օրենքով վարում,- թող մյուսներն օրենքով վարեն, ես էլ կվարեմ», «Ինչո՞ւ չես աղբը թափում աղբամանում,- թող բոլորը թափեն, ես էլ կթափեմ», «Ինչո՞ւ չես պայքարում ընտրակեղծիքների դեմ,- թող մյուսները պայքարեն, ես էլ կպայքարեմ», և այսպես շարունակ: Յուրաքանչյուր մարդ մտածում է, որ խնդիրը պետք է լուծի մեկ ուրիշը, ի վերջո, ոչ ոք չի պայքարում և խնդիրը շարունակում է կախված մնալ յուրաքանչյուրի գլխին: Սա ոչ թե քաղաքական հռետորաբանություն է (ինչպես կասեր Ջ. Քենեդին` մի հարցրու՝ թե ի՞նչ է արել քո պետությունը քեզ համար, այլ հարցրու, թե դո՞ւ ինչ ես արել պետությանդ համար), այլ հստակ հոգեբանական բարդույթ, որի զոհն է այսօր մեր հասարակության մեծագույն մասը:

Եվ ամենից վատն այն է, որ շատերը պայքարելու, օգնելու փոխարեն հեռանում են, արտագաղթում: Իսկ մյուսները մնում են, բայց հաշտվում եղած իրավիճակին` դառնալով պասիվ ականատես: Բայց նրանք ևս վաղուց հոգեբանորեն արտագաղթել են, որովհետև իրենց չեն նույնականացնում այս պետության և նրա խնդիրների հետ: Նրանք ներկա են միայն ֆիզիկապես: Նրանք հայ են, բայց ոչ հայաստանցի: Նրանք բնակիչ են, բայց ոչ քաղաքացի: Ահա այսպես, ամեն օր Երևանով քայլում են հազարավոր «երևանցիներ», ովքեր վաղուց երևանցի չեն:

Օգոստոսի 1-ից հոսանքի գինը կբարձրանա 4 դրամով: Բոլորս գիտենք, խոսում ենք, բայց ոչ ոք չի պայքարում, ոչինչ չի նախաձեռնում, որովհետև բոլորս մտածում ենք, որ մյուսները կանեն: Այսպես ամեն օր թալանում են Հայաստանը, կողոպտում ու կեղեքում: Ամեն օր Հայաստանը դատարկվում է ավելի ու ավելի: Հայաստանը նման է բռնաբարված ու արյունաքամ լինող այն աղջկան, որի սպանությանը 30 րոպե ականատես էին 38 հոգի, բայց ոչ ոք չօգնեց: Եվ սա ռոմանտիկ հռետորաբանություն չէ, սա իմ ու քո ամենօրյա իրականությունն է: Եվ քանի դեռ մենք անտարբեր ականատեսի պես կանգնած նայում ենք, շուտով` «հիվանդանոցի ճանապարհին», գուցե Հայաստանն էլ մահանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում