Դերասանուհի Ումա Թուրմանը և նրա ընկեր Արփադ Բրյուսոնը հուլիսի 15-ին երեխա են ունեցել: 42-ամյա դերասանուհու և 49-ամյա գործարարի միջև հարաբերությունների հաջորդ քայլ պետք է լիներ հարսանիքը:
Վերջին ժամանակներս Ումա Թուրմանը մատնեմատին կրում է ադամանդե մատանի, ինչը չի վրիպել նաև լրագրողների ուշադրությունից: Մատանին Թուրմանի համար հավանաբար շատ կարևոր է, քանի որ այն կրում է ոչ միայն խնջույքներին, այլև առօրյայում: Վերջերս լրագրողները լուսանկարել են նրան Նյու Յորքի փողոցներից մեկում: Նա եղել է առօրյա հագուստով, սակայն մատանին դրված է եղել ոչ թե ձախ, այլ աջ ձեռքին և ամենայն հավանականությամբ ամուսնական չէ:








































