Նորվեգիայի մի շարք քաղաքներում շաբաթ օրը տեղի են ունեցել երկրում գործող «Պաղեստինի կոմիտեի» կողմից կազմակերպված ցույցեր ընդդեմ Գազայում Իսրայելի ռազմական գործողության:
Իսրայելի դեսպանատան մոտ՝ մայրաքաղաքում, հավաքվել էին ավել քան 500 ցուցարարներ՝ պահանջելով դադարեցնել հարձակումը Գազայի նկատմամբ:
Ցուցարարները դիմել են Նորվեգիայի ԱԳՆ` պահանջելով ավելի վճռական լինել և աչք չփակել այն հանգամանքի վրա, որ Գազայում երեխաներ են զոհվում:









































