Թեո Ուոլքոթը, ով լոնդոնյան դերբիում գրավեց «Տոտենհեմ»-ի դարպասը, հայտարարեց, որ այդ հաղթանակը վստահություն կհաղորդի «զինագործներ»-ին.
«Եթե շարունակենք նման խաղ ցուցադրել, ապա ավելի բարձր հորիզոնականներ կզբաղեցնենք մրցաշարային աղյուսակում: Լոնդոնյան դերբիում հաղթանակը վստահություն կհաղորդի «Արսենալ»-ին:
Երբ վնասվածք ստացած ֆուտբոլիստները շարք վերադառնան, թիմն ավելի կհզորանա»,- հայտարարեց Ուոլքոթը:





































