Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում տղամարդու վրա հարձակված գողերից մեկը, ի դեմս զոհի, ճանաչել է բանտի իր նախկին խցակցին և վերադարձրել նրա դրամապանակը, հաղորդում է Associated Press-ը:
Քաղաքի ոստիկանության տվյալներով` աշխատանքից տուն վերադառնալիս 51-ամյա տղամարդու վրա երկու գողեր են հարձակվել: Նրանցից մեկը զինված է եղել և սպառնացել է զոհին` պահանջելով տալ բջջային հեռախոսն ու դրամապանակը: Սակայն գողերից մեկը հանկարծ, ի դեմս տղամարդու, ճանաչել է բանտակցին: Դրանից հետո գողերը ներողություն են խնդրել տղամարդուց, վերադարձրել են դրամապանակը:
Կողոպուտի փորձից հետո տղամարդը դիմել է ոստիկանություն: Նա ոստիկաններին հաղորդել է, որ իրականում ճանաչում է հարձակվողներից մեկին:









































