«Արսենալ»-ն առաջարկել է փոխանակում կատարել «Լիվերպուլ»-ին: Լոնդոնյան ակումբը, որը դեռևս հեռու է հարձակվող Թեո Ուոլքոտի հետ պայմանագիր ստորագրելուց, նախատեսում է փոխանակել նրա և «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի իրավունքները:
Լոնդոնյան ակումբը նաև 8 մլն ֆունտ է առաջարկում: 23-ամյա Թեո Ուոլքոտի` «Արսենալ»-ի հետ պայմանագրի ժամկետը կլրանա 8 ամիս անց, իսկ 17-ամյա Սթերլինգը կարող է լքել «Լիվերպուլ»-ը միայն 1.5 տարի հետո:
Նշենք, որ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերը հետաքրքրված է Սթերլինգի հետ համագործակցությունը շարունակելու գործում և խնդրել է ակումբի ղեկավարությանը ջանք չխնայել ֆուտբոլիստին «Լիվերպուլ»-ում պահելու համար:










































