Friday, 26 04 2024
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է

Ծառուկյանի քաղաքապետ փեսան նվաստացրել է աբովյանցի 10 զավակների մորը

«Ես ում դիմում եմ, ասում են՝ դու քո համար երեխեք ես ունեցել, եկել ես ումի՞ց ի՞նչ ուզես»,- ասում է Աբովյանի Չափիչ գործարանի թիվ 1 հանրակացարանի բնակչուհի, 10 երեխաների մայր տիկին Սվետան, որը 1973 թվականից բնակվում է հանրակացարանում: Սկզբում՝ մոր հետ, ապա՝ ամուսնու և 10 զավակների հետ: 16 տարի առաջ էլ կորցրել է ամուսնուն, թեև ամուսինը իրեն զորավիգ չի եղել երեխաներին պահել-մեծացնելու հարցում:

«Մայրս առաջին կարգի հաշմանդամ էր, 10 տարի կաթվածով հիվանդ էր: Ամուսնացել եմ 16 տարեկանում, 17-ում ունեցել առաջին որդուս: Ես մամայիս միակ երեխան էի, քանի հղիանում էի, ասում էր՝ ունեցիր, կօգնեմ, կպահեմ: Ինքը պահել է, ես աշխատել եմ: Մի ժամանակ ասում էին՝ ազգը շատացրեք, պատերազմ է, ես էլ ուզում էի երեխա ունենալ: Մայրս ասում էր՝ մեկը քեզ եղբայր կլինի, մյուսը քեզ քույր…»,- պատմեց տիկին Սվետան:

Չորս որդի և վեց դուստր ունի Սվետան: Չորս երեխաներին արդեն ամուսացրել է, դեռ անչափահաս երեխաներ էլ ունի: Բազմիցս դիմել է բազմազավակ ընտանիքին օգնության հարցով, գոնե հանրակացարանի շենքը սեփականաշնորհելու հարցով, բայց միևնույն պատասխանն է ստացել: «Բոլորը միաձայն ասացին՝ ի՞նչ էիր գտել, ի՞նչ ես ման գալիս, քեզ համար երեխա ես ունեցել՝ մեծացրու»,- ասաց հոգսաշատ կինը, ում չորս որդիներն էլ ծառայել են հայկական բանակում, սահմանը պաշտպանել:

32 քառակուսի մետր տարածքում է ապրում մեծ ընտանիքը: Տունը չեն կարողանում սեփականաշնորհել գումար չլինելու պատճառով, իր երեխաներին պահում է, ինչպես ինքն է ասում, որբի թոշակով և նպաստով: 29.000 դրամ փարոսն է, 14.500 դրամ թոշակն է: «Պարտքերով գոյատևում ենք, մեկ էլ նախկին քաղաքապետն է օգնում՝ Իսրայելյանը»,- ասաց նա:

Իսկ Աբովյանի ներկա քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ում ընտանիքը դիմել է սեփակաշնորհման հարցով, վիրավորական պատասխան է տվել: «Ասաց՝ բա ի՞նչ անեմ, ի՞նչ ես ուզում, գրպանիցս ծասխերը պետք է անե՞մ: Ասաց՝ էլ ինչո՞վ կարող եմ օգնել: Ասացի՝ գոնե վիզ վերցրու՝ ամիսը մեկ անգամ մեկ պարկ ալյուր տրամադրես: Մեկ տարի ու երեք ամիս տվեց, բայց հետո այնպես… Մարդ ամաչում էր, ոնց որ մարդու նվաստացներ, էլ չեմ վերցնում»,- հուզված նշեց կինը:

Որպես բազմազավակ մայր՝ նա ազդված է, վիրավորված պետությունից. «Ուրիշ պետություններում իմ նման մայրերի ինչպես են նայում, մեզ մոտ մեկը մյուսի հետ է քնում, անգամ զուգարանային պայմաններ չունենք… Ում մոտենում ես՝ մերժում են: Չեմ կարող բացատրել, հնարավոր չէ այս պայմաններում ապրել:

Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես մնում Հայաստանոմ, երբ տեղ չունես ապրելու, մնալու: Բայց հայրենիքն ինձ պահում է, չեմ կարող հողս թողնել: Բոլոր երեխաներս հայրենասեր են, բոլորն էլ սիրով գնացին բանակ: Բոլորն էլ աշխատասեր են. Երեխաներս նույնիսկ շշեր են հանձնել…»,- ասաց տիկին Սվետան:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այրի կինը դիմել է, նա էլ դիմել է քաղաքապետին, վերջինս էլ պատասխանել է. «Ունի երեք սենյակ, մեկն էլ զավթել է…»: «Ես որևէ մեկից որևէ լումա իմ կյանքում չեմ զավթել»,- վիրավորված նշեց նա՝ հերթով ցույց տալով պետությունից ստացված պարտքերի ցուցակները. Ջուր՝ 150.000 դրամ, էլեկտրաէներգիա՝ 110.000 դրամ:

«Կաբաշկա, փլավներ, կարտոֆիլ. էդպես ենք յոլա գնում: Տան ապրանքներն էլ նախկին քաղաապետը՝ Կամո Իսրայելյանն է տվել, շատ է օգնում երեխեքիս»,- ասաց Սվետան:

54 տարեկանում 10 երեխա և վեց թոռ ունեցող տիկին Սվետան, որի մի թոռնիկը՝ իննամյա Ռոզան, հիվանդ է, ճողվածք ունի, որովայնում էլ ջուր է հավաքվում:

«Ես իմ քրիտինքով, «վիզ դնելով» երեխա եմ պահել-մեծացրել, աղջիկներս էլ ինձ հետ միասին չարչարվել են: Շիշ են առել, ցախ հավաքել որդիներս, էդպես գոյատևել ենք»,- ասաց նա:

Հանրակացարանի առաջին հարկում, որտեղ ապրում է բազմազավակ ընտանիքը, հատակ չկա, փոսեր են, իսկ նկուղում ամբողջովին ջուր է լցված: Շենքը թեև վթարային է, բայց վթարային չեն ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում