ՄԱԿ-ի ԱԽ-ն մինչև 2013թ. մայիսի 31-ը երկարացրել է Սուդանի ու Հարավային Սուդանի սահմանային Աբյեյ շրջանում խաղաղապահների ժամանակավոր առաքելության ներկայությունը:
Երեկ կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում համապատասխան բանաձևն ընդունվել է միաձայն: Աբյեյում անվտանգության ապահովման ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը ներկայում 3,8 հազար զինծառայող են կազմում, ինչպես նաև 137 զինվորական դիտորդներ մի շարք երկրներից: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Աբյեյի շրջանը պետք է զինաթափվի ու այնտեղ չպետք է լինի ոչ մի ուժ, բացառությամբ ՅՈւՆԻՍԵՖ-ի ու Աբյեյի ոստիկանական ծառայության»,- ասվում է բանաձևում:
Դրա հետ միասին, ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել է, որ Սուդանն ու Հարավային Սուդանը շտապ ավարտեն Աբյեյի շրջանի վարչակազմի ու ոստիկանական ծառայության ձևավորումը, որպեսզի այն կարողանա իր վրա վերցնել շրջանի ամբողջ տարածքում կարգի պահպանությունը, ներառյալ՝ նավթային ոլորտի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Եթովպիայում տեղի ունեցավ Հարավային Սուդանի ու Սուդանի նախագահների հանդիպումը: Վերոնշյալ երկրները պատերազմի շեմին էին նավթի պատճառով:
Հարավային Սուդանը Սուդանից իր անկախությունը հռչակեց 2011թ. ամռանը: Այդ ժամանակից ի վեր երկու երկրների միջև տեղի են ունենում բախումներ:











































