Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ «թեժ զրույց» է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ` կապված Վրաստանում սկսված ձերբակալությունների ալիքի հետ:
Այս մասին Գորդոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է հենց ինքը` Բիձինա Իվանիշվիլին: Վերջինս բնական է համարել ԱՄՆ անհանգստությունը` ընդգծելով, որ կառավարությունը ձգտում է բարեկամ երկրներին բացատրել այդ գործընթացի ժողովրդավարությունը և համոզել նրանց, որ չի լինելու ընտրովի արդարադատություն:
Գորդոնն իր հերթին կածում է, որ եթե Վրաստանում ընթացող զարգացումները նմանվեն քաղաքական ընդդիմադիրների հալածանքների, ապա դրա համար ողջ երկիրը ծանր գին կվճարի:
Ֆիլիպ Գորդոնն այսօր հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Երեկ նա, Իվանիշվիլիից բացի, հանդիպել է նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեի հետ:







































