Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, APA գործակալության հաղորդմամբ, ներկայացրել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնական այցի ժամանակ, որպես առաջնահերթ հարց, քննարկվել է ուկրաինական ռազմաարդյունաբերական կոմպլեքսներում ԽՍՀՄ արտադրության ադրբեջանական ռազմական տեխնիկայի մոդեռնացման հնարավորությունը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարն ասել է, որ այժմ երկկողմանի հանձնաժողով է գործում, որն արդեն որոշել է այս խնդրի շուրջ հետագա գործողությունների պլանը: