Իսկ ԲՀԿ-ն գիտի՞, թե ինչ է որոշելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչպիսին կլինի առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը: «Իսկ ԲՀԿ-ն գիտի՞, թե ինչ է որոշելու, որովհետև անընդհատ խոսում են միասնական թեկնածուի մասին, բայց իրենք են այդ որոշումն ընդունողը»,- ասաց բանախոսը:
Հարցին` ընդդիմության միասնական թեկնածու կլինի՞, թե՞ ոչ՝ պատասխանեց, որ այս պահին քաղաքական դաշտում նման որևէ գործընթաց չի տեսնում:









































