Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Անդրանիկ Մանուկյանը պետք է հեռանա

Կիևում նոր իշխանությունների և նորընտիր նախագահի հաստատումը ստիպում են երկրներին վերատեսության ենթարկել Ուկրաինայի հետ երկկողմ հարաբերությունները: Կիևի նոր իշխանությունների հետ ամուր կամ գոնե բավարար չափով կապերի հաստատումը կարևոր է նաև Հայաստանի և Ուկրաինայի հայ համայնքի համար, որի մի մեծ հատվածը պարզապես անմասն չի մնացել Եվրամայդանին, նաև զոհեր է տվել ուկրաինական երազանքի համար՝ դրանով իսկ լրացնելով իրադարձություններին պաշտոնական Երևանի համապատասխան արձագանքի բացակայությունը: Կիևի հայ համայնքն այս ուղղությամբ արդեն նոր գործընթացներ սկսել է. հունիսի 19-ին Կիևի հայ համայնքը նոր ղեկավար կընտրի:

Հայաստանյան դիվանագիտական կառույցը դեռ լուռ է, ինչպես և ուկրաինական բուռն իրադարձությունների ընթացքում լուռ էր Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով դեսպանի պաշտոնին նշանակվել էր հայաստանյան գործարար աշխարհի, իշխանության և Յանուկովիչի միջև կամուրջ հանդիսանալու համար, որպես Գագիկ Ծառուկյանի խնամի, քանի որ Գագիկ Ծառուկյանն ու Յանուկովիչը հայտնի էին իրենց մտերիմ հարաբերություններով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կիևում բնակվող հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը բազմիցս էր նշել, որ, չունենալով Անդրանիկ Մանուկյանի անձի դեմ որևէ բացասական տրամադրվածություն, կարծում է, որ Անդրանիկ Մանուկյանը պետք է հետ կանչվի այդ պաշտոնից և այդ պաշտոնում պետք է նշանակվի շատ ավելի ակտիվ ու փորձառու դիվանագետ, որը կկարողանա Կիևի պրոարևմտյան իշխանությունների հետ կապեր հաստատել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կիևի հայ համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Խաչատուրովն ասաց, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանատնից դժգոհություն ունեն առաջին հերթին Ուկրաինայի հայերը: Ըստ նրա՝ դեսպանատունը, դեսպանի գլխավորությամբ, կտրված է ուկրաինահայերից, չնայած դեսպանը ներկայանում է հայ համայնքի միջոցառումներին, բայց սերտ և անհրաժեշտ աշխատանք դեսպանատան և հայերի միջև գոյություն չունի: Սամվել Խաչատուրովի համոզմամբ՝ հայ համայնքի առաջնորդների առաջին խնդիրը ժողովրդին մոտ լինելն է, շփվելը, սերտ կապեր հաստատելը, խնդիրներով զբաղվելը, մի խոսքով՝ պարզ երկխոսությունը:

«Եթե դեսպանը, դեսպանատան աշխատակիցները անհրաժեշտ ծառայությունները մատուցեին հայերին, անհրաժեշտ կապը պահպանեին, իրենց գործառույթներն իրականացնեին, ապա լուրջ դժգոհություններ նրանցից չէին լինի, քանի որ Կիևի հայությունը մեծամասնությամբ ապաքաղաքական է իր հայացքներով, առաջին հերթին հետաքրքրված է առօրյայով, և նրանց համար գրեթե միևնույն է, թե որ քաղաքական ուժն է ներկայացնում դեսպանը, բայց եթե նա չլինի հայ, եթե չլինի ամենակարևորը՝ հայրենասեր, որը պետք է վարի երկխոսություն իր ժողովրդի հետ, ապա նման դեսպանը գրոշի արժանի չէ: Ցավոք, մեր դեսպանության վերաբերյալ կան դժգոհություններ, և ես խորհուրդ կտայի աշխատել լավ, ուշադրություն հատկացնել հայրենակիցներին, տրամադրել մաքսիմում ծառայություններ, այնինչ նրանք հագնում են կոստյումներ, բարձր պահում իրենց գլուխը, բայց դա նրանց սիրելի չի դարձնում հասարակ հայերի շրջանում: Օրինակ՝ նախորդ դեսպան Արմեն Խաչատրյանը բավականին խարիզմատիկ էր, շփվող, կենդանի, իսկ ներկայիս դեսպանն այլ է, բայց եթե մոտ լինի ժողովրդին և մաքսիմումն անի իր հայրենակիցների համար, ապա հայերի մոտ նման հարց չի առաջանա: Շատ հայերի շրջանում տպավորություն է, որ դեսպանն իր ժամկետն է անցկացնում թուլացած վիճակում, նա փորձում է ձևացնել, թե կա աշխատանք, սակայն Կիևի հայերը այդքան էլ չեն տեսնում այդ աշխատանքը, որպես պտղաբեր: Կարևոր է, որ նոր իրավիճակում մարդիկ, ովքեր ղեկավարում են հայ համայնքը, ճիշտ ուղերձներ ուղարկեն Ուկրաինային և Ուկրաինայի հայերին»,- նշեց Սամվել Խաչատուրովը՝ հավելելով, որ դեսպան, ով կապեր է ունեցել Յանուկովիչի ընտանիքի հետ, կարող է աշխատել Կիևի նոր իշխանությունների հետ, սակայն հարցն այլ է՝ նման մարդիկ պետք են Կիևի հայությանը, թե ոչ: Նրա որակմամբ, սա մեծ հարց է:

«Ես անձնապես կցանկանայի, որ մեր դեսպանն ավելի աշխույժ լիներ, կենդանի, որը կշփվեր երիտասարդության հետ, որը կգունավորի հայ համայնքը, որը հայ համայնքն ավելի լավը կդարձնի: Այն, որ այդպիսի դեսպան է անհրաժեշտ, դա փաստ է: Ոչ մեկի անհրաժեշտ չէ դեսպան, ով գալիս է միջոցառումների և ձևացնում, թե գործ է արվում: Այսօր հայերը մաքսիմալ կերպով ինտեգրվում են ուկրաինական հասարակություն և ունեն հնարավորություն՝ դառնալու ազդեցիկ համայնք, ուստի անհրաժեշտ են ուժեղ և աշխույժ, կենդանի ղեկավարներ՝ իրավիճակը ճիշտ օգտագործելու համար: Դեսպանը չպետք է տիկնիկի դեր կատարի, մեզ այդպիսի դեսպան չէ պետք»,- ասաց Կիևի հայ համայնքի ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում