Wednesday, 08 05 2024
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ

Մի խումբ արվեստագետներ հանդես են եկել հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանին ազատ արձակելու կոչով

Մի խումբ հայ արվեստագետներ հանդես են եկել Հալեպում նոյեմբերի 7-ին ձերբակալված հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանին ազատ արձակելու կոչով։

Ավո (Ավետիս) Գաբրիելյանը սիրիահայ ռեժիսոր է Հալեպից։

Նա ավարտել է Դամասկոսի Դրամատիկական արվեստի պետական ինստիտուտի քննադատության և թատերագիտության ֆակուլտետը։
Ներկայում Ավոն թատրոնի ռեժիսոր է և ինտերակտիվ թատերական նախագծերի համակարգող հանրային դպրոցներում։

Նա նաև կինոյի պատմություն է դասավանդում Աքադի մասնավոր ինստիտուտում (Հալեպ, Սիրիա) և դրամատուրգիա՝ մշակույթի վարչության դերասանական ստուդիայի դասընթացում։

Ավոն իր ընկերների հետ բացել է առաջին հանրային կինոակումբը քաղաքում և Սիրիայում երիտասարդ արվեստագետների նոր ալիքի ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Վերջին նախագիծը, որին նա մասնակցել է մի քանի ամիս առաջ, «Ոգու սրբապատկեր» վավերագրական ֆիլմն է Հալեպի հայերի մասին։

Ավոյի ֆիլմերը միշտ արծարծում են մարդասիրական խնդիրներ։ Նրա վերջին ֆիլմը Հալեպի հաշմանդամների մասին է, սակայն այն դեռ չի ցուցադրվել քաղաքում հատկապես վերջին չորս ամիսներին տիրող բարդ իրադրության պատճառով։

Մենք Ավոյին ճանաչում ենք նրա «Եվս երկու քայլ» կարճամետրաժ ֆիլմով, որը նվիրված է հայ լեգենդար ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին։ Նա այս ֆիլմով մասնակցել է «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնին անցյալ հուլիսին։

Ավո Գաբրիելյանը կամուրջ է, որ կապում է Հայստանում և Սիրիայում ապրող արվեստագետներին ու մարդկանց։ Հալեպում նրա ձերբակալության լուրը մենք ընդունեցինք մեծ տխրությամբ ու վրդովմունքով։ Մենք դեմ ենք արվեստագետների ու մտավորականների հետապնդումներին՝ անկախ այն բանից, թե նրանք որտեղ են ապրում՝ առանց ռասայի, կրոնի, ազգության և այլնի խտրականության։ Մենք պահանջում ենք Ավո Գաբրիելյանին անմիջապես ազատ արձակել և անվտանգ վերադարձնել իր ընտանիքին ու ընկերներին։

Արա Շիրինյան, ռեժիսոր

Արամ Ապաջյան, ռեժիսոր

Արմեն Եսայանց, արվեստի պատմաբան

Դիանա Կարդումյան, ռեժիսոր

Էդմոնդ Տեր-Հակոբյան, լուսանկարիչ

Էլիզաբեթ Շիրինյան, արվեստի տեսաբան

Գագիկ Ղազարե, ռեժիսոր

Հարութ Վարդանյան, բանաստեղծ

Լիլիթ Սոխակյան, արվեստի պատմաբան

Մելինե Զարոյան, մանկավարժ

Նիկոլ Բեզջյան, ռեժիսոր

Սագո Արյան, բանաստեղծ

Շահե Քեշիշյան, երաժիշտ

Րաֆֆի Մովսիսյան, արվեստի քննադատ

Տիգրան Պասկևիչյան, գրող

Վահրամ Ակիմյան, ռեժիսոր

Վարդ Սիմոնյան, ռեժիսոր

Վարդան Դանիելյան, ռեժիսոր

Վրեժ Քասունի, անիմատոր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում