Monday, 13 05 2024
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

«Ծոմ ազատության – քաղց փոփոխության» նախաձեռնող խմբի հայտարարությունը

Վերջին օրերի ընթացքում շատ բան է փոխվել Հայաստանում: Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Հայաստանում ազատության, օրինականության և տնտեսական աճ ապահովելու նպատակով երկու տասնամյակ շարունակ մտածված ու համբերատար քաղաքական աշխատանք է ծավալել, որոշեց, որ կաշառակեր քաղաքական գործիչները, ապաշնորհ բյուրոկրատներն ու անիրավ դատավորները դանակը ոսկորին են հասցրել: Այդ իսկ պատճառով մարտի 15-ի առավոտյան նա հացադուլ հայտարարեց, որպեսզի վերջ դնի դատարկ խոստումներին և երկրի համար աղետալի դարձած անտարբերությանը:

Մարտի 15-ից Րաֆֆի Հովհաննիսյանը «Ծոմ ազատության» կարգախոսով հացադուլ սկսեց Երևանի Ազատության հրապարակում: Մինչ այս, 2008 թվականի մարտի 1-ից ի վեր, Ազատության հրապարակում քաղաքացիների կողմից բողոքի ցույցեր կազմակերպելու փորձերը կանխվել էին ոստիկանության կողմից ձերբակալություների և բռնությունների միջոցով: Իր այս համարձակ քայլով Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց վերջ դնել իշխանությունների կողմից ստեղծված արգելքին և արդեն մարտի 17-ին հազարավոր ցուցարարներ, Հայ ազգային կոնգրեսի գլխավորությամբ, վերագրավեցին Ազատության հրապարակը:

Հանուն մարդկային պարկեշտության և առաքինության ՀՀ իշխանություններից ակնկալում ենք.

1. Դադարեցնել ոստիկանների կողմից կիրառվող հակասահմանադրական արգելքը, ըստ որի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին արգելվում է վրան տեղադրել Ազատության հրապարակում։

2. Հովհաննիսյանի առողջական վիճակը պահել շարունակական բժշկական հսկողության ներքո։

3. Դադարեցնել ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի խուզարկություններն ու սադրիչ գործողությունները։

Սատար կանգնելով Րաֆֆի Հովհաննիսյանին` մեր աջակությունն ենք հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատ և արդար Հայաստանի ապագայի համար: Միաժամանակ կոչ ենք անում գործել միասնականության և վճռականության ոգով:

«Ծոմ ազատության – քաղց փոփոխության» նախաձեռնող խումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում