ԱՄՆ Նյու Ջերսիի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ էլեկտրոնային ընթերցարաններն ավելի հարմար են և ավելի արագ են կարդացվում տեսողությունը որոշ չափով կորցրած մարդկանց կողմից: Cnews-ը նշում է, որ տեսողության պրոբլեմներ ունեցող մարդիկ սովորաբեր դժվարություններ են ունենում ընթերցանության ժամանակ, այդ պատճառով տեսողության չափավոր կորստի դեպքում հարկավոր է օգտագործել էկրանի լուսավորմամբ էլեկտրոնային ընթերցարաններ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ iPad–ի օգտատերերը մինջինը կարդացել են րոպեում 15 բառով ավելի արագ, քան տպագիր գրքեր կարդացողները։
Հետազոտողները համարում են, որ iPad-ի հիմնական առավելությունն էկրանի հզոր լուսավորումն է, որը շատ կարևոր է ոչ լիարժեք տեսողություն ունեցողների համար, և որը թույլ է տալիս առանձնացնել օբյեկտները ու տարբերել մոխրագույնի երանգները: