Երգչուհի Սիրուշոն Facebook-ի իր Eurovision Song Contest էջում գրել է, որ աշխատում է նոր երգի ձայնագրման և տեսահոլովակ նկարահանելու վրա:
Սիրուշոն նաև նշում է, տեսահոլովակում նվագում է իր լավ ընկեր, դհոլահար Էֆոն, իսկ գործիքավորումը կատարում է երգչուհու 10 տարվա գործընկեր Հմայակ Ռոստոմյանը:
Նա իր երկրպագուների համար պարբերաբար տեղադրում է ձայնագրման և նկարահանումների գործընթացներից նկարներ և վիդեոներ: