Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Էսօր մեր մարզում փայտը որ կանգնեց, ժողովուրդը կոտորվելու ա, փախնելու ա, գնա» (տեսանյութ)

Ապօրինի ծառահատումները, իսկ ավելի հաճախ սանիտարական հատումների անվան տակ անտառների ոչնչացումն այսօր էլ շարունակում է ակտուալ և չլուծված խնդիր մնալ: Մասնագետների համոզմամբ՝ այս տարիների ընթացքում այնքան ծառ է հատվել, որ վերացել է անտառների ինքնավերարտադրման ֆունկցիան: 20-րդ դարի սկզբին 25 տոկոս անտառածածկ տարածք ունեցող Հայաստանը 21-րդ դարի սկզբին արձանագրել է անտառածածկ տարածքների 5-6 տոկոսի նվազում: Արդյունքում՝ Հայաստանը դասվում է անապատացող երկրների շարքին:

Տավուշի մարզն այս առումով շարունակում է մնալ խոցելիներից մեկը: Միայն Իջևան քաղաքում գրանցված 60 սղոցարան կա: Բնակիչները փաստեցին, որ իրենց գոյատևման միակ աղբյուրը փայտն է, և «եթե հիմա արգելեն, ամբողջ Տավուշը սոված կմնա»:

Օրերս ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով միջոցառումներ են իրականացվել Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման ուղղությամբ. մեկ գիշերվա ընթացքում վեց տասնյակ բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաներ են կանգնեցվել և համապատասխան տարածք տեղափոխվել: Պաշտոններից ազատվել են ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, ինչպես նաև Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի և Նոյեմբերյանի բաժինների չորս ծառայողներ: Ոստիկանապետը խոստացել է նույն հետևողականությամբ միջոցառումներ իրականացնել մյուս մարզերում:

Թե այս եղանակով որքանով հնարավոր կլինի կանխել ապօրինի ծառահատումները ` քչերն են հավատում:

«Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը սա միայն «Հայանտառի» և ոստիկանության կամ անտառապահների խնդիրը չի համարում: Խնդրի լուծման համար պետք է կոմպլեքսային մոտեցում: Նախ` սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն, բյուջեից այնքան գումար պետք է նախատեսված լինի անտառտնտեսություններին, որ հնարավորություն ստեղծի ոչ միայն նրանց աշխատավարձի 80 տոկոսը վճարել, ինչպես հիմա է, երբ անտառ են կտրում անտառապահին աշխատավարձ տալու նպատակով: Ըստ նրա՝ մի քանի հոգու աշխատանքից ազատելով կամ դատելով խնդիրը չի լուծվի, քանի որ այս տարիների ընթացքում շատերն են դատվել, գյուղացիները վախենում են անտառում աշխատել, որովհետև գիտեն՝ մեկ-երկու տարի հետո դատվելու են: Բացի այդ, անտառտնտեսությունում աշխատողների մեծ մասը դատվածություն ունեն, բայց դրանով որևէ հարց չի լուծվում:

Մյուս կարևոր խնդիրը Նազելի Վարդանյանը անտառապահների ցածր աշխատավարձն է համարում (ներկայումս 45.000 դրամ են ստանում), բացի այդ, նրանք ո՛չ տրանսպորտ, ո՛չ զենք, ո՛չ էլ իրավասություն ունեն տեղում տուգանելու, առգրավելու, ինչը վկայում է, որ գողությունը լինելու է: Բացի այդ, գյուղեր կան, որ գազ չունեն կամ գազը շատ թանկ է, ուստի առաջարկել են թափոնները տալ գյուղացուն, ինչը կյանքի է կոչվել: Ըստ նրա՝ սահմանամերձ և անտառամերձ գյուղերին պետությունը դոտացիաներ պետք է հատկացնի էլեկտրաէներգիայի կամ գազի ծախսերը փակելու համար, քանի որ եթե մարդը ի վիճակի չէ գազ վառել, բոլոր դեպքերում պետք է փայտ վառի, իսկ մինիմում տասը խորանարդ մետր փայտ է վառելու, ինչը նշանակում է, որ տարեկան 30 հազար խորանարդ մետր կօգտագործվի: «Պետական մոտեցում է պետք, այլապես մարդ ազատելով՝ իրավիճակի փոփոխություն չի լինի, քանի որ բռնելուց խեղճուկրակին են բռնում և ոչ թե օլիգարխին»,- նշեց Նազելի Վարդանյանը:

Աշոտ Մելիքսեթյանը Իջևանում սղոցարան ունի, անհատ ձեռներեց ներկայացավ` հավաստելով, որ իր սղոցարանը հարկերից չի խուսափում: Նա նկարագրեց գործի բարդությունները. անտառից փայտանյութ ձեռք բերելու պրոցեսը դժվար է, քանի որ առհասարակ դժվար է հատատեղ գտնելը, թեև նշեց, որ անտառտնտեսությունն ինքն է որոշում՝ որ ծառն է հատելու. «Մեր կողմի ժողովուրդը դրանով է ապրում: Մեկ կուբամետր փայտն այս տարի 33.400 դրամ է: 40.000 դրամ է նստում, չհաշված բանվոր ենք բերում աշխատեցնում»: Իսկ հարցին՝ տեղացիները չե՞ն մտածում, որ անտառն է ոչնչանում, զրուցակիցս նկատեց. «Անտառը ոչնչանում է, բայց ո՞նց ապրեն, աշխատանք կա՞: Էսօր մեր մարզում անտառում փայտը որ կանգնեց, ժողովուրդը կոտորվելու ա, փախնելու ա, գնա»:

Աչաջուր գյուղի բնակիչները վախեցան անկեղծորեն խոստովանել, որ ծառահատումներ կան, առաջնորդվեցին՝ մենք չենք արել, ուրեմն ծառահատումներ չկան սկզբունքով, բայց ոստիկանապետի իրականացրած վերջին գործողություններից գոհ են, կարծում են, որ այս ճանապարհով հնարավոր կլինի վերահսկողություն սահմանել: Պետության կողմից իրենց հասանելիք ութ խորանարդ մետր փայտը աչաջուրցիներն արդեն վերցրել են: Նրանք հավատացնում են, որ ոչ թե առողջ ծառեր, այլ թափոններ են տեղափոխել:

Ծառահատումների շուրջ առավել համարձակ արտահայտվեց Ազատամուտ գյուղի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը: «Մի հարց կա… գյուղացին այս սահմանամերձ գյուղում, որ ապրում է, պետք է ապահով լինի, գազ վառելուն ուժերը չի պատում»,- ասաց նա՝ հավելելով, որ անտառահատումների շուրջ իրականացվող այս միջոցառումը ոչ թե հասարակ ժողովրդի նկատմամբ պետք է կիրառվի, այլ Սևաքարի անտառտնտեսության տնօրենի, քանի որ առանց անտառի տնօրենի` որևէ տերև անտառից չի հանվում, այնպես որ` խորհուրդ տվեց ձուկը գլխից բռնել, ոչ թե պոչից: Բացի այդ, 13 տարի է նույն տնօրենն է, որի միջոցով էլ, ըստ գյուղապետի, անտառահատում է իրականացվում: Ըստ գյուղապետի՝ այսօր իր գյուղի որևէ բնակիչ մի կտոր փայտ անտառից չի բերել, չեն կարողանում վերցնել 8 խորանարդ մետրը:

Այսպիսով, պարզ է, որ միայն ոստիկանության աշխատակիցների անփութությունը չէ ապօրինի ծառահատման պատճառը, ինչպես նաև միայն անտառտնտեսության աշխատակիցները և կամ տնօրենը մեղավոր չեն անտառների ոչնչացման համար, և ոչ էլ գյուղացին է մեղավոր, որ տաքանում է փայտով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում