ՄԱԿ-ի Անվտանգության խոհուրդը բանաձև է ընդունել, որով մեկ տարով երկարաձգել է ԵՄ ղեկավարության ներքո Բոսնիայում և Հերցեգովինայում իրադարության կայունացման ուղղված օպերացիայի (EUFOR Althea) մանդատը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ն ողջունել է ՆԱՏՕ-ի կողմից հերթական անգամ Բոսնիայում և Հերցեգովինայում շտաբի տեսքով իր ներկայությունը պահպանելու որոշումը:
Սեպտեմբերին ավարտված հերթական վերակազմավորումից հետո EUFOR Althea-ում ներգրավվել է 600 մարդ: ՄԱԿ-ի ԱԽ-ն կարծում է, որ «իրավիճակը տարածաշրջանում նախկինի պես սպառնալիք է ստեղծում միջազգային խաղաղության և անվտանգության համար»:
Բոսնիան և Հերցեգովինան 1992 թվականին հայարարել են Հարավսլավիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության կազմի դուրս գալու մասին, որից հետո սկսվել է պատերազմ՝ բոսնիացի մուսալմանների, սերբերի և խորվաթների մասնկացությամբ: Պատերազմը տևել է մինչև 1995 թվականը: Անկախ փորձագետների գնահատականով՝ այդ ընթացքում Բոսնիա Հերցեգովիայում շուրջ 100 հազար մարդ զոհվել է:
Միջազգային ուժերը ԵՄ հովանու ներքո կայունացման օպերացիայի հրամանատարություն են իրականացնում 2004 թվականից, միչդեռ ավելի վաղ այդ գործառույթներն իրականացնում էր ՆԱՏՕ-ն: