Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Հայ ընտանիքների ամեն հինգերորդն անպտղություն խնդիր ունի

Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակեց իր «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցը, որն այս տարի նվիրված էր ընտանիքի պլանավորմանը, որը կարող է օգնել նվազեցնել աբորտներն ու մայրական մահացությունը:
Եթե ողջ աշխարհում բավարարվի բեղմնականխման միջոցների պահանջարկը, ապա մեկ տարվա ընթացքում կատարվող աբորտների թիվը կկրճատվի 26 միլիոնով: Արևելյան Եվրոպայում հղիությունների 48% -ն անցանկալի է, և դրանց ճնշող մեծամասնությունը՝ 79%-ն ավարտվում է հղիության արհեստական ընդհատմամբ:

«… Կան ծանրակշիռ ապացույցներ, որ բեղմնականխման ժամանակակից միջոցների աճող օգտագործման դեպքում նվազում է աբորտների թիվը (Westoff, 2008): Օրինակ` 1991-2001 թթ. Ռուսաստանի Դաշնությունում ներարգանդային պարույրների ու բեղմնականխիչ հաբերի գործածության 74% աճին զուգընթաց, 61%-ով կրճատվեց աբորտների թիվը, որը տարիներ շարունակ համարվում էր ծնելիության կարգավորման հիմնական միջոցը: Համանման միտումներ կարելի է տեսնել նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում, որտեղ նախկինում, կանայք չէին օգտվում բեղմնականխման ժամանակակից միջոցներից (Westoff, 2005)», – նշվում է «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցում:

ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ բեղմնականխման միջոցների տարածվածությունը 15-49 տարիքային խմբի կանանց շրջանում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որին պատկանում է նաև Հայաստանը, կազմում է 54%: Ընդ որում, այն կարծիքը, թե բեղմնականխման միջոցների գործածությունը և ծնելիությունը հակառակ համեմատական են, չի հաստատվում փաստերով: Մասնավորապես, Թուրքիայում բեղմնականխման միջոցների տարածվածությունը կազմում է 73% (ժամանակակից միջոցներինը՝ 46%), սակայն Թուրքիան համարվում է տարածաշրջանում բնակչության աճի հիմնական շարժիչներից մեկը և ունի ծնելիության 2.2 գումարային գործակից: Մինչդեռ Հայաստանում բեղմնականխման միջոցների գործածության նշված ցուցանիշը կազմում է 55% (27%), իսկ ծնելիության ցուցանիշը 1.7 է:

Փոխարենը, Հայաստանում ընտանիքի խելամիտ պլանավորումը և բեղմնականխման ժամանակակից միջոցների գործածությունը կարող է էապես նպաստել այնպիսի ցավոտ խնդրի լուծմանը, ինչպիսին անպտղությունն է, և, հետևաբար, բնակչության աճին: Հայ ընտանիքների գրեթե ամեն հինգից մեկն անպտղություն խնդիր ունի (ՄԱԲՀ, 2009): Նրանց գերակշիռ մասն ունի երկրորդային անպտղություն, ինչը նշանակում է, որ անձը նախկինում ունեցել է երեխա, սակայն ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարողանում: Իսկ այդ պատճառների մեջ պետք է առանձնացնել ոչ անվտանգ աբորտները և սեռավարակները, որոնք սեռական դաստիարակության թերիության կամ պարզապես բացակայության ու ընտանիքի պլանավորման հասանելի ու մատչելի ծառայությունների բացակայության հետևանք են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում