Ավստրալոպիթեկների ու մարդու մյուս նախնիների գանգուղեղի տեսքը զգալիորեն տարբերվում է նրանից, որ ունեն ժամանակակից մարդիկ: Գլխուղեղի ձևը փոխվել է էվոլյուցիայի ընթացքում, սակայն թե ինչն է նպաստել այդ պրոցեսին, մինչ օրս հասկանալի չէ, գրում է vesti.ru-ն:
Յուտայի համալսարանից Դևիդ Քերիերն ու Մայքլ Մորգանը ենթադրել են, որ մարդկային գանգուղեղի էվոլյուցիայի շարժիչ ուժը կարող էին լինել կռիվները:
Մեր նախնիների գլուխներն այնպիսի տեսք են ստացել, որ դիմանային հարվածների և նվազագույնի հասցնեին դեմքին հարվածները արուների միջև կռվի ժամանակ:
Այդ գաղափարը հակասում է այն տարածված հիպոթեզին, թե Homo sapiens-ի գանգը իր ձևն ստացել է ամուր կերակուր ծամելու հետևանքով:













































