Աղջնակը փրկել է խորտակվող լաստը իր ոտքերի ճարպիկ շարժումներով: Դեպքը տեղի է ունեցել Մալայզիայի Մաբուլ կղզում: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Առափնյա գոտիներում ապրողները փորձում են յուրաքանչյուրն իր համար մշակել լաստերը խորտակումից փրկելու տարբերակներ, քանի որ խորտակում հաճախ կարող է տեղի ունենալ:
Աղջիկը մշակել է արդյունավետ լուծում, որի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում:
Կանգնելով լաստի երկու կողմերին՝ նա մեծ ուժով ճոճում է նավակը՝ այդպիսով դուրս մղելով ջուրն այնտեղից:











































