Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքը 370 բնակիչ ունի, որից 160-ն այսօր մասնակցում էր համայնքի ղեկավարի ընտրությանը: Գյուղապետ, ՀՀԿ-ական թեկնածու Թագուհի Բոյախչյանը 14 տարի հետո կընտրվի թաղապետ, քանի որ նա Ծափաթաղ գյուղում համայնքի ղեկավարի առաջադրված միակ թեկնածուն է: Նրա տեղակալ Դավիթ Գզողյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյուղապետի թեկնածուն նշեց, որ հուզվում է:
Հարցին ի պատասխան՝ այսքան տարի հետո ինչու է որոշել նորից առաջադրվել, նա ասաց, որ անելիքներ շատ կան գյուղում: Նրա խոսքով՝ այսօր Ծափաթաղն ավելի շատ ձգում է սփյուռքահայերին: Վերջին 4-5 տարիների ընթացքում անշարժ գույք են ձեռք բերել ամերիկահայեր, ֆրանսահայեր, իտալահայ, պարսկահայ երեք ընտանիք, զտարյուն գերմանացի, ռուս: Իսկ թե ինչու Ծափաթաղը տեղի մեծահարուստներին չի հետաքրքրում, գյուղապետը չգիտի պատճառը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































