Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Թալանչի համակարգեր

Երբ հասարակությունը պահանջներ է ներկայացնում իշխանությանը` այս կամ այն ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար, իշխանությունը հակադարձում է դրանց այն հակափաստարկով, թե բոլոր ոլորտներն էլ հասարակության հայելին են և ինչպիսին հասարակությունն է, այդպիսին էլ վիճակն է այդ ոլորտներում: Եվ այդ հակափաստարկը, այսինքն հասարակության որակը, դարձել է իշխանական համակարգի համատարած ալիբին:

Ամենուր բարձիթողի վիճակ է, իսկ պաշտոնյաները, իշխանությունը, այդ վիճակը համակարգերով արմատապես փոխելու փոխարեն, համակարգերը դարձրել են իրենց իշխանության հարատևության գործիք, անձնական հարստացման մեխանիզմ, իսկ հասարակությանն էլ` այդ հանցավոր գործունեության կամ անգործության ալիբի: Իհարկե պետք է ընդունել, որ Հայաստանի հասարակության զգալի մասը ամենևին չի փայլում իր գիտակցական և բարոյական որակներով: Պետք է ընդունել, որխորհրդա-ռուսական արժեքային համակարգը հայ հասարակության մտածողությունը բավական խորը, և նույնիսկ հիմնովին է արատավորել, ու թեև այսօր նկատելի է քաղաքացիական իրավագիտակցության վերելք, այդուհանդերձ դա դեռևս հեռու է բավարար աստիճանից: Հասարակության զգալի մասը դեռևս գտնվում է այդ հին մտածողության, հին բարքերի ազդեցության տակ, դրանց կրողը:

Ընդորում, հանրության մի զգալի մասը դա անում է առանց ավելորդ դիսկոմֆորտի: Բայց, այդ հանգամանքը ոչ թե նվազեցնում է, ոչ թե հանում է պատասխանատվությունն իշխանության, հատկապես բարձրագույն իշխանության ուսերից, այլ է՛լ ավելի է ծանրացնում և մեծացնում այն: Եթե հասարակության մտածողությունն արատավոր է, իշխանությունը պարտավոր է բուժել նաև այդ մտածողությունը: Իսկ դրա համար կան պետական ինստիտուտներ, համակարգեր, որոնց մեջ ներգրավված են քաղաքացիները, ներգրավված են հասարակության տարբեր շերտերը:

Օրինակ, նույն բանակը, ոստիկանությունը, դատական համակարգը, հարկային համակարգը, այլ համակարգեր: Դրանց միջոցով իշխանությունը պետք է դաստիրակի հասարակությանը, նոր արժեքներ փոխանցի նրան, բարձրացնի իրավագիտակցությունը, փոխի մտածողությունը: Բայց, իրականում իշխանությունն այդ համակարգերով ուղղակի կողոպտում է քաղաքացիներին, հասարակությանը, իսկ հետո էլ ցինիկ կողոպտչի նման մեղքը բարդում հենց հասարակության վրա: Դա հանցավոր ցինիզմ է և մեծագույն մոլորություն: Իշխանությունը պետք է իր վարքով, իր օրինակով, իր հաստատած կենսակերպով և կենսապայմաններով, ինչպես նաև արդարացի բայց անխուսափելի պատիժների մեխանիզմով փորձի փոխել հասարակության մտածողությունը:

Այլ տարբերակ չկա, քանի որ այլ տարբերակի դեպքում արատավոր շերտը միշտ էլ ավելի ագրեսիվ է լինում և հասնում է իր ցանկալի արդյունքին: Թեև Հայաստանի պարագայում կարծես թե համընկնում են իշխանության և արատավոր շերտի ցանկությունները, դրա համար էլ նրանց համատեղ գործունեության արդյունքից դժգոհ է հասարակությունը, իսկ իշխանությունը դժգոհ է հասարակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում