Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կրկին հայտնվել է Իսպանիայի ազգային դատարանի ուշադրության կենտրոնում:
Իրավապահ մարմիններն ուշադրություն են դարձրել բարեգործական խաղերին մասնակցությունից ստացված գումարի չափին (մոտ 1 մլն եվրո): Արգենտինացին մեղադրվում է փողերի լվացման ու հարկերից խուսափելու մեջ:
Բարեգործական խաղերից ստացված միջոցները փոխանցվել են G. Marín-Messi կազմակերպության հաշվեհամարին: Ընկերությունը ստեղծել է Մեսսիի ընկերը` Գիլերմո Մարինը:
Խաղերը, որոնց արդյունքում Մեսսին ստացել է գումարը, կայացել են Մեքսիկայում, Կոլումբիայում, Պերուում ու ԱՄՆ-ում: Խաղերին մասնակցել են Մեսսիի ընկերների ու աշխարհի հավաքականները:








































