Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր կարծիքն է հայտնել ակումբակցի` Լիոնել Մեսսիի մասին:
«Երբեք այլ Մեսսի չենք ունենա: Ինչպես նաև նա երբեք չի կարող հանդես գալ այլ «Բարսելոնա»-ում: Նա յուրահատուկ տաղանդ ունի: Բոլորս գիտենք, թե ինչի է ընդունակ Լեոն»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:
Հիշեցնենք, որ աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլում իսպանացիները կհանդիպեն Հոլանդիայի, Չիլիի և Ավստրալիայի, իսկ արգենտինացիները` Բոսնիա և Հերցեգովինայի, Իրանի և Նիգերիայի ընտրանիների հետ:







































