Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Հայաստանի խորհրդարանականները Բաքվում կբարձրացնեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության հարցը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի կարծիքով՝ սահմանային վերջին միջադեպերը միայն մեր Զինված ուժերի զգոնությունը ստուգելու նպատակ չէ, որ ունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նահապետյանը նշեց, որ եթե այդ միջադեպը համադրեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, նաև աշխարհաքաղաքական, ինտեգրացիոն տարբեր գործընթացների հետ, դրանց ՀՀ մասնակցության հետ, ապա կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, սրանք ոչ միայն մեր զգոնությունը ստուգելու նպատակ էին հետապնդում, այլև յուրաքանչյուր անգամ, երբ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, հակառակորդն ավելի ակտիվ է դառնում. նա փորձում է ցույց տալ, որ ինքը նույնպես այս տարածաշրջանում ունի առանցքային դերակատարում:

«Մեզ խորապես մտահոգում է վերջին սահմանային միջադեպը: Այդ ուղղությամբ առաջին անգամ է, որ նման միջադեպ է տեղի ունենում, երբ մենք ունենում ենք նաև մարդկային զոհեր: Իհարկե, նախկինում նույնպես եղել են կրակոցներ, բայց այսպիսի միջադեպ ես չեմ հիշում վերջին տարիներին: Բնականաբար, մեր գործողությունները պետք է լինեն համարժեք: ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, իրավիճակը վերահսկելի է: Կա որոշակի լարվածություն, դա պետք է ընդունենք, բայց մյուս կողմից, կարծում եմ` մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն նման գործողությունների»,- ասաց նա` հավելելով, որ սկզբունքորեն չի բացառում նաև սահմանային տարբեր հատվածներում լինեն դիվերսիոն գործողություններ:

Նահապետյանի խոսքով` ՀՀ զինված ուժերը մշտապես պետք է պատրաստ լինեն, միշտ պետք է զգոնությունը պահեն: Պատգամավորը նշեց` իրավիճակն այնպիսին է, որ հաստատված չէ խաղաղություն, և բոլոր դեպքերում պետք է միշտ զգոն լինել, հակառակորդը պետք է միշտ զգա մեր ուժը, մեր ԶՈւ մարտունակությունը:

«Քաղաքական առումով պետք է նկատեմ, որ Ադրբեջանը ցույց է տալիս իր անպատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով լուծելու իր խնդիրները: Խորհրդարանական տարբեր հարթակներում մենք այդ մասին բարձրաձայնել ենք, նա չի հեռացնում դիպուկահարներին սահմանային հատվածից, շարունակում է դիվերսիոն գործողություններ կատարել` ինչպես ԼՂ սահմանային հատվածում, այնպես էլ ՀՀ տարածքի տարբեր հատվածներում: Առաջիկայում մենք` խորհրդարանականներս, տարբեր հարթակներում ներկայացնելու ենք մեր հստակ դիրքորոշումը, բարձրաձայնելու ենք, ահազանգելու ենք մեր մտահոգությունների մասին»,- ասաց նա:

Նահապետյանը տեղեկացրեց, որ շատ մոտ ժամանակահատվածում հնարավոր է իրենք մասնակցեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ոոզ Ռոթ» սեմինարին, որը տեղի է ունենալու Բաքվում` հունիսի 16-18-ը: «Որպես պատվիրակության ղեկավար` կարող եմ նշել, որ մենք անպայմանորեն անդրադառնալու ենք նաև վերջին այս միջադեպերին, որ տեղի ունեցան մեր սահմանային հատվածում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում