Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ա. Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Նշան Հախնազարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Մանրամասները՝ shamshyan.com-ում