Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն ազգային թիմի լավագույն ռմբարկու է դարձել` գերազանցելով լեգենդար Գերդ Մյուլլերի ռեկորդը:
36-ամյա հարձակվողն ընկերական խաղի 76-րդ րոպեին գրավել է Հայաստանի հավաքականի դարպասը` Բունդեսթիմի կազմում հեղինակելով իր 69-րդ գոլը:
Այդ նվաճումը գրանցելու համար Քլոզեին անհրաժեշտ է եղել 132 խաղ, մինչդեռ Մյուլլերը 68 գոլ է խփել 32 խաղերում:








































