Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով, հիշեցնենք, վնասվածք էր ստացել Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպման ժամանակ, կարող է բաց թողնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը:
Գերմնանիայի ֆուտբոլի միությունը հաստատել է, որ 24-ամյա կիսապաշտպանը սրունքաթաթի հոդի մասնակի կտրվածք է ստացել։ Սակայն նրան անհրաժեշտ չի լինի վիրահատություն։ Հունիսի 7-ին Ռոյսը բուժզննում կանցնի, որի արդյունքում հայտնի կդառնա նրա մասնակցությունն աշխարհի առաջնությանը։
Հիշեցնենք, որ Ռոյսը վնասվածք էր ստացել առաջին խաղակեսի վերջին րոպեին` գնդակի համար պայքարելով Արթուր Եդիգարյանի հետ:








































