2010թ. հունվար-սեպտեմբերին 2009թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 5.1%-ով նվազել են
գրանցված ամուսնությունները և կազմել 13042 դեպք:Այս մասին ասվում է ԱՎԾ-ի այսօրվա հրապարակած տվյալներում: Իսկ ամուսնալուծության դեպքերը 2010թ. հունվար-սեպտեմբերին 6.4%-ով աճել են 2009թ. հունվար-սեպտեմբերի համեմատ և կազմել 2268 դեպք: