Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիսապաշտպաններ Ֆրանկ Ռիբերին ու Կլեմենտ Գրենյեն վնասվածքներ ունեն և բաց են թողնելու ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունը:
Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել էր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
Ռիբերիին ու Գրենյեին փոխարինել են «Մոնպելյե»-ի ու «Սաութհեմփթոն»-ի ֆուտբոլիստներ Կաբելյան ու Շնայդերլինը:







































