Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին բաց կթողնի առաջիկա աշխարհի առաջնությունը:
Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, աշխարհի առաջնությունը բաց է թողնելու նաև «Լիոն»-ի կիսապաշտպան Կլեմեն Գրենյեն:
Հիշեցնենք, որ խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի հակառակորդներն են Հոնդուրասի, Շվեյցարիայի ու Էկվադորի ընտրանիները:








































