Ֆուտբոլային երկրպագուները, ովքեր հնարավորություն չունեն մեկնել Բրազիլիա՝ հետևելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, կարող են «Մունդիալ-2014»-ի մարզադաշտերով շրջել վիրտուալ տիրույթում՝ Street View ծառայության օգնությամբ:
Google-ը թվայնացրել է աշխարհի առաջնության բոլոր 12 մարզադաշտերը, որտեղ տեղի են ունենալու առաջնության խաղերը: Որոշ մարզադաշտերում հնարավորություն կա քայլել նույնիսկ խոտածածկի վրայով:
Բացի այդ, թվայնացվել են մի շարք փողոցներ ու մարզադաշտերի հարևանությամբ գտնվող տեսարժան վայրեր, որը հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալ Բրազիլիայի մշակույթին ու կյանքին:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ը մեկնարկելու է հունիսի 12-ին:







































