Tuesday, 14 05 2024
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա

ՌԴ-ն դեմ է ԼՂ ստատուս քվոյի փոփոխությանը. Ալեքսանդր Ռառ

ԼՂՀ-ի կարգավորման գործընթացում ՌԴ-ն ցանկանում է միջնորդի դեր ստանձնել: Ինչպես գիտենք, ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, ուստի կողմ է, որպեսզի ԼՂ-ում հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով` առանց զինված գործողությունների: Սա է պատճառը, որ ՌԴ-ն դեմ է, որպեսզի ԼՂ-ի ստատուսը որևէ կերպ փոխվի: Իսկ միջազգային պրոյեկտների գործարկումն այնտեղ, բնականաբար, կուղղորդի իրավիճակն այլ ուղղությամբ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, միջազգային փորձագետ Ալեքսանդր Ռառը՝ անդրադառնալով Ստեփանակերտում օդանավակայանի շահագործման խնդրին:

Ըստ փորձագետի՝ ՌԴ-ն այսօր կողմ չէ բարդ իրավիճակների, դա է պատճառը, որ հակամարտող կողմերի գործողություններում պահպանում է չեզոքություն: «ՌԴ-ն կողմ է ներկայիս ստատուս քվոյին և բանակցությունների շարունակմանը»,- հստակեցրեց Ալեքսանդր Ռառը:

Մասնավորապես, խոսելով Ստեփանակերտում շահագործվելիք օդանավակայանից՝ նա կարծիք հայտնեց, որ այն չի կարող լինել միջազգային օդանավակայան, քանի որ այդտեղ միջազգային թռիչքներ չեն իրականացվի:

«Այդ պատճառով հիմք չեմ տեսնում` ասելու, թե այդ օդանավակայանը գործող է լինելու: Չեմ էլ կարծում, որ այսքան շուտ կարելի է այս հարցը լուծել՝ նույնիսկ ի նպաստ ԼՂ ժողովրդի: Միջոցներ տրամադրվում են օդանավակայանի շահագործման համար, բայց չեմ կարծում, թե հնարավոր է այդ օդանավակայանը բացել: Քաղաքական պատճառներով այսօր դա բավականին դժվար է իրականացնել, որովհետև ԼՂ ստատուսի հարցը դեռևս լուծված չէ, և թռիչքներ այնտեղ և այնտեղից դժվար է պատկերացնել»,- մեկնաբանեց միջազգային փորձագետը: Նա պարզաբանեց` եթե ԼՂ կարգավորման շուրջ քաղաքական փոփոխություններ լինեն, օդանավակայանը միգուցե գործի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը: Նա նշել էր, որ ռուսական կողմը, հակամարտության կարգավորման մյուս միջնորդների հետ միասին, արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել այդ կապակցությամբ:

«Մենք նախկինի նման կարծում ենք, որ այդ քայլը չի նպաստի վստահության վերականգնմանը, հղի է տարածաշրջանում լարվածության լուրջ սրման վտանգով, և այդ պատճառով էլ այն հակաարդյունավետ է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել էր դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում