Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հուսով է, որ այս տրանսֆերի իրականացման հարցում իրեն կօգնի Իսպանիայի հավաքականում Կասիլյասի թիմակից Սանտի Կասորլան:
Հիշեցնենք, որ Կասիլյասն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը, իսկ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտիո Պերեսն ընդգծել էր Կասիլյասի կարևորույթունը թիմի համար և նշել, որ նրա հրաժարագինը 150 մլն եվրո է կազմում:







































