Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը գովեստի խոսքեր է հասցեագրել իր խաղընկեր Դիեգո Կոստային:
«Բնականաբար, բոլորը ցանկանում են խաղալ: Դիեգոն հզոր ֆուտբոլիստ է: Նա կարող է պայքարել և խաղի զանազան տարրեր է կիրառում:
Իր խաղային որակներով նա տարբերվում է Իսպանիայի հավաքականի հարձակման գծի մյուս խաղացողներից: Այնպես որ, մեր մարզչի համար նա ևս մեկ հիանալի տարբերակ է»,- Marca-ն մեջբերում է «Չելսի»-ի ֆուտբոլիստի խոսքերը:








































