Բրազիլացի պաշտպան Ալեքսը, որը վերջին տարիներին հանդես էր գալիս ՊՍԺ-ի կազմում, բուժզննում է անցել իտալական «Միլան»-ում: Այս մասին հաղորդում է «ռոսեների»-ի պաշտոնական կայքը:
Նախօերին իտալական լրատվամիջոցները հայտնում էին, որ կողմերը համաձայնության են եկել, և «Միլան»-ը 2 տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպանի հետ, սակայն պայմանգրի կքման մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել:
Ալեքսը արդեն լուսանկարվել է «Միլան»-ի շարֆով, և նրա տեղափոխության մասին մոտակա ժամականերում պաշտոնապես կհայտարարվի:









































