Իսպանիայի դատարանը կարող է կատալոնական «Բարսելոնա»-ին տուգանել 54.6 մլն եվրոյով՝ Նեյմարի տրանսֆերում մի շարք խախտումներ կատարելու համար: Ակումբը մեղադրվում է մասնավորապես 9.1 մլն եվրոյի չափով հարկից վճարումից խուսափելու մեջ: Այս հարցում ակտիվորեն շրջանառվում է ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելի անունը:
Marca-ի փոխանցմամբ՝ նման դեպքերում Իսպանիայի դատարանն իրավախախտին ազատազրկում է 5 տարով և գանձում չվճարած հարկի հնգապատիկը: Գործի բարդությունն այն է, որ առաջին անգամ է, որ հարկերի խուսափումից վճարելու համար մեղադրվում է իրավաբանական անձ՝ մասնավորապես՝ ֆուտբոլային ակումբ:
«Սա աննախադեպ է, քանի որ մինչ այս նման դեպքեր չեն գրանցվել կապված ֆուտբոլային ակումբների հետ»,- հայտարարել է փաստաբան Խավիեր Ալբերտը:





































