Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսին 250.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ առաջարկել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արդեն տվել է իր համաձայնությունը:
Այդպիսով, Ուրուգվայի հավաքականի հարձակվողը կարող է տարեկան 12 մլն ֆունտ վաստակել`չհաշված հավելավճարները և հովանավորների կողմից վճարվող գումարները:
Հիշեցնենք` ներկայումս ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին է: Նա տարեկան 20 մլն եվրո է վաստակում: Երկրորդ տեղն է զբաղեցնում «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ում տարեկան աշխատավարձը 18 մլն եվրո է կազմում:







































