Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բրազիլիայի հավաքականը երեկ ընկերական խաղում 4 անպատասխան գնդակ է ուղարկել Պանամայի ընտրանու դարպասը:
Նեյմարը, բացի տուգանային հարվածով խփած գեղեցիկ գոլից, նաև հիանալի փոխանցում է կատարել Հալկին, որից հետո «Զենիթ»-ի հարձակվող Հալկը գրավել է մրցակցի դարպասը:








































