Կատալոնական «Բարսելոնա»-ն փոխարինող է փնտրում բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսին:
Ալվեսի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ. ամռանը: Կողմերը որոշել են նոր համաձայնագիր չստորագրել: Սպասվում է, որ բրազիլացին ակումբային գրանցումը կփոխի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Բարսելոնա»-ն դիտարկում է «Բորուսիա»-ի պաշտպան Լուկաշ Պիշչեկի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը: Այս մասին գրում է El Mundo Deportivo-ն:
29-ամյա պաշտպանը Գերմանիայի Բունդեսլիգայի 2013/14թթ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ՝ խփելով 3 գոլ:







































