Մոնրեալում աշխատող լուսանկարիչ Բենջամին Վոն Վոնգը, ով հայտնի է իր ֆանտաստիկ գործերով, եզակի, բարդ ստորջրյա ֆոտոսեսիա է կատարել: Արդյունքները հիասքանչ են: Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը:
Բալիի ափից ոչ հեռու՝ 25 մետր խորության վրա՝ նավաբեկության վայրում, նա փորձառու ջրասուզակների, ստորջրյա լուսանկարիչների օգնությամբ անցկացրել է ֆոտոսեսիա:
Ֆրիդայվինգում մասնագիտացած մի խումբ մոդելներ դարձել են ֆոտոշարքի հերոսներ: Նրանց զգեստների հեղինակը Բալիի դիզայներ Ալի Խարիզման է: Աղջիկներն այդ զգեստներով կարծես ծովահարսներ լինեն:
Լուսանկարների ստեղծման գործում Photoshop գործի չի դրվել:











































