Իրինա Շեյկը ինքնաթիռներում ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան փեսացուի՝ Քրիշտիանու Ռոնալդու հետ: Մայիսի 30-ին մոդելը Քիշնևում է եղել, որտեղ դարձել է O’Blanc-ի ամառային զգեստների նոր հավաքածուի ցուցադրության հյուրը: Մայիսի 31-ին մոդելը եղել է Բաքվում: Իսկ հունիսի 1-ին Շեյքը ժամանել է Ռուսաստան, գրում է eg.ru-ն:
Մոսկվայում Իրինան հանգստանում է ընկերուհիների հետ. աղջիկները գրեթե ուշ գիշերին զբոսնել են Կարմիր հրապարակում: Այդ ժամին հրապարակում մարդաշատ չի եղել, այնպես որ, Շեյքին հաջողվել է անճանաչելի մնալ:
Իսկ նախօրեին երեկոյան սուպերմոդելը ընկերուհիների հետ այցելել է մոսկովյան Սանդունի շոգեբաղնիքը: Իրինան այնտեղ լուսանկարվել է փափուկ բազմոցներին, առատորեն բացված սեղանների առջև, իսկ լուսանկարները տեղադրել է համացանցում:
Դատելով լուսանկարներից՝ սուպերմոդելը թեթև ուտեստներ է նախընտրում՝ աղցաններ, մրգեր, թարմ քամված հյութեր, կանաչ թեյ: Եվ իհարկե՝ խեցգետին:











































