Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Փոխվարչապետն ընդունել է ԱՄԷ գործարարների պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած գործարարների պատվիրակությանը՝ Աբու Դաբիի Առևտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Թանի Մորշեդ ալ Ռումայթիի գլխավորությամբ:

Փոխվարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացումը դիտում է որպես համագործակցության կարևոր ուղղություն և մեծ նշանակություն է տալիս երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանը: «Երկու երկրների միջև առևտրի ոլորտում արդեն բավականաչափ փորձ և ձեռքբերումներ են առկա, կարևորում ենք նաև տնտեսական և ներդրումային ոլորտներում փոխգործակցությունը, որի զարգացման համար, կարծում ենք, մեծ ներուժ կա»,- ընդգծել է փոխվարչապետը՝ նկատելով, որ երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը իրենց գործունեությամբ նպաստում են հենց գործարարները և գոհունակություն հայտնեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր ընկերությունների ղեկավարներ:

Փոխվարչապետը ողջունել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության կարևոր դերն առևտրատնտեսական կապերի զարգացման գործում:

Ա. Գևորգյանը ներկայացրել է տնտեսության այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքիր լինել երկկողմ համագործակցության համար, մասնավորապես նշելով գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, շինարարության և շինանյութերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, էներգետիկայի, քիմիական արդյունաբերության ոլորտները:

Նա ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

ԱՄԷ պատվիրակության ղեկավարը փոխանցել է ԱՄԷ կառավարության բարեմաղթանքները և նշել, որ Հայաստանում են ԱՄԷ փոխվարչապետի ու արտաքին գործերի նախարարի հանձնարարականով և նպատակ ունեն ծանոթանալ ներդրումային հնարավորություններին, բացահայտել գործակցության ուղղությունները: «Որպես մասնավոր հատվածի ընկերություններ՝ մենք բավականին լուրջ ենք տրամադրված Հայաստանի մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցում»,-ընդգծեցլ է նա:

Պատվիրակության ղեկավարը վստահություն հայտնել է, որ երկու երկրների միջև շարունակական համագործակցության համար լավ հիմք կապահովի նաև այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Աբու Դաբիի Առևտրի պալատի միջև ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում